Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը փորձում է մեղմել Հնդկաստանի հետ առևտրային լարվածությունը


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեո, 26-ը մայիսի, 2019 թ.
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեո, 26-ը մայիսի, 2019 թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Հնդկաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը փորձել է մեղմել երկու երկրների միջև առևտրային ոլոտում առաջացած լարվածությունը:

Դելիում, Հնդկաստանի արտգործնախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսում Փոմփեոն որոշ հնարավորություններ է նշել վիճաբանությունները հաղթահարելու համար, որն առաջացել է առևտրային տուրքերը բարձրացնելու հետևանքով:

Պետքարտուղարի այցի նախաշեմին Հնդկաստանը բարձրացրել է մաքսավճարները ամերիկյան 28 ապրանքատեսակների համար: Ավելի վաղ Վաշինգտոնը Հնդկաստանին զրկել էր առևտրային որոշ արտոնություններից:

Առևտրային վիճաբանությունը կարող է ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու հարցում:

Զգայուն հարցերից է Հնդկաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող Իրանի և Ռուսաստանի հետ: Վաշինգտոնի ճնշման հետևանքով Հնդկաստանը դադարեցրել է նավթի գնումները Իրանից, որը Հնդկաստանին էներգակիրների հիմնական մատակարարողն էր: ԱՄՆ-ն ճնշումները ուժեղացնում է Դելիի վրա, որպեսզի Հնդկաստանը չշարունակի Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգերի գնումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG