Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Դոնբասում նոր պատերազմի դեպքում Բելառուսը մի կողմ չի քաշվի»


Բելառուսի ղեկավարը պնդում է, որ Արևմուտքն ուժեղացնում է «հիբրիդային ճնշումը» Մինսկի նկատմամբ՝ դրանով փորձելով թուլացնել նաև Ռուսաստանի դիրքերը՝ նախևառաջ ուկրաինական ուղղությամբ։ Այս մասին Ալեքսանդր Լուկաշնկոն հայտարարել է երկուշաբթի օրը՝ Բելառուսի պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Եթե նրանք նորից պատերազմ հրահրեն Դոնբասում կամ որևէ տեղ Ռուսաստանի սահմանին՝ Բելառուսն անմասն չի մնա։ Եվ պարզ է, թե ում կողմից է լինելու Բելառուսը։ Ուկրաինայում դա հասկանում են, ուստի սկսել են ամրապնդել իրենց հյուսիսային սահմանը», -դիմելով Բելառուսի ԶՈւ հրամանատարական կազմի ներկայացուցիչներին՝ հայտարարում էր Լուկաշենկոն։

XS
SM
MD
LG