Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, այսօր ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի այս հայտարարությունը հնչել է ռուս-ուկրաինական սահմանին աճող լարվածության ֆոնին։ Կիևն ու արևմտյան մի շարք երկրներ պնդում են, թե Մոսկվան մեծածավալ զորքեր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։ Ռուսաստանը հերքում է այս մեղադրանքները։
«Որպես միջնորդ, կամ՝ ուղղակի այս հարցի շուրջ կողմերի հետ բանակցելով՝ մենք ուզում ենք մեր մասնակցությունն ունենալ այս ճգնաժամի հանգուցալուծման հարցում», - ասել է Էրդողանը լրագրողներին։