Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժով


Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբի, արխիվ
Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբի, արխիվ

Միացյալ Նահանգներն անհանգստացած է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժով և կոչ է անում Մոսկվային հստակեցնել իր մտադրությունները, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին։

«Մենք շարունակում ենք հետևել ռուս զինվորականների անհանգստացնող տեղաշարժերին Ռուսաստանի արևմտյան շրջաններում և Ուկրաինայի շուրջ: Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին պարզաբանել իր մտադրությունները, թե իրականում ինչ են անում այնտեղ», - ասել է Քըրբին ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համընկնում են Պենտագոնի գնահատականները Կիևի այն պնդմանը, որ Ուկրաինայի հետ սահմանին 90 հազար ռուս զինվորական կա։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Ռուսաստանը սկսում է զորք կուտակել Ուկրաինայի հետ սահմանին։ Politico-ն հրապարակել էր Սմոլենսկի մարզում տեխնիկայի կուտակման նկարներ, իսկ The Washington Post-ը գրել էր, որ Ռուսաստանը սեպտեմբերի կեսերից սկսել է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին։

Մոսկվան այդ հաղորդագրություններն անվանել է իրականությանը չհամապատասխանող։

XS
SM
MD
LG