«Մենք Ռուսաստանի հետ կքննարկենք, թե ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների շուրջ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար, ինչպիսին է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն այսօր Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Մենք ողջունում ենք ռուսական ջանքերը մեկ շաբաթ առաջ հրադադարի հասնելու և խաղաղ պայմանագրի ստորագրման ձգտման ուղղությամբ», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։