Մատչելիության հղումներ

Փաշինյան. Սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված


Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում:

Այսօր Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանն, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ:

Երկու կողմն էլ հայտարարել են կորուստների մասին, ՀՀ ՊՆ-ն զոհերի թիվն առայժմ չի հստակեցնում, նշվում է 4 վիրավորի մասին։ Ադրբեջանական կողմը հաղորդել է երկու վիրավորների մասին։ Այսօրվա մարտերի ընթացքում նաև գերեվարվել է 12 հայ զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետայիններ։ Հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել։

XS
SM
MD
LG