Մատչելիության հղումներ

Բաքվի պնդմամբ՝ հայկական Զինված ուժերը երեկ երեկոյան և գիշերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը


Հայկական ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայկական ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ՊաշտոնակաՆ Բաքուն պնդում է՝ հայկական Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերը նոյեմբերի 15-ին ժամը 16։15-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 4։30-ը գնդակոծել են ադրբեջանական զինուժի դիրքերը «Թովուզի», «Փամբակի», «Քելբաջարի», «Շամշադինի» , «Աղստաֆայի» շրջանների մի շարք բնակավայրերի ուղղությամբ։

Գերատեսչությունը նշում է, որ ադրբեջանական զինուժը «համարժեք պատասխան քայլեր է ձեռնարկել», և «օպերատիվ իրադրությունը գտնվում է ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո»։

Հայկական կողմն առայժմ չի արձագանքել ադրբեջանական կողմի մեղադրանքներին։

XS
SM
MD
LG