Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունն է եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այսօրվա հանդիպման առանցքում։
Կողմերը շեշտել են սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը, վերահաստատել ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումը․ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով:
Ըստ ԱԽ հաղորդագրության, Գրիգորյանն ու Կոպիրկինն անդրադարձել են նաև հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին։
Հիշեցնենք՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր երկօրյա այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի ղեկավարների իններորդ հանդիպմանը։