Մատչելիության հղումներ

Բելառուսը վստահեցնում է՝ կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի օգնությամբ


Ռուսաստան - Բելառուսցի զինծառայողները "Запад-2021" համատեղ զորավարժության բացման արարողության ժամանակ, Նիժնի Նովգորոդի շրջան, 9-ը սեպտեմբերի, 2021թ․
Ռուսաստան - Բելառուսցի զինծառայողները "Запад-2021" համատեղ զորավարժության բացման արարողության ժամանակ, Նիժնի Նովգորոդի շրջան, 9-ը սեպտեմբերի, 2021թ․

Բելառուսի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե Մինսկը կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության օգնությամբ։

«Բելառուսի զինված ուժերը պատրաստ են կոշտ հարված տալ ցանկացած հարձակման։ Վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծված մեր համակարգը հնարավորություն է տալիս ապահովել երկրի անվտանգությունը, այդ թվում մեր գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ», - հայտարարել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը։

Նախարարությունը նաև պնդել է, թե Մինսկը պատրաստ է պաշտպանել «Ռուսաստանի հետ Միութենական պետության սահմանները և ամենասեղմ ժամկետում սկսել զորքերի խմբավորում ցանկացած ուղղությամբ»։

Հայտարարությունը հնչել է Բելառուսի և Եվրամիության սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Արևմտյան երկրները երեկ ՄԱԿ-ում խստորեն դատապարտել էին Բելառուսի իշխող վաչակազմին՝ ներգաղթյալներին դեպի Եվրամիության սահման ուղղորդելու համար։ ԵՄ առաջնորդները չէին բացառել, որ կարող են խստացնել պատժամիջոցները Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմի նկատմամբ։

XS
SM
MD
LG