Մատչելիության հղումներ

Մերկելը Պուտինի հետ քննարկել է լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամը


Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը, արխիվ
Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահի հետ և հորդորել նրան նպաստել Լեհաստանի և Բելառուսի սահմանին փախստականների ճգնաժամի կարգավորմանը:

«Այսօր խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ և խնդրել եմ նրան ազդել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա, որովհետև այնտեղ մարդկանց են շահագործում, նրանք այդ հակամարդկային քաղաքականության զոհերն են: Պետք է մտածենք, թե ինչպես ենք սատարելու Բելառուսի հետ սահմաններ ունեցող երկրներին և ինչպես ենք այս հարցը մարդավարի լուծելու` երաշխավորելով նաև Եվրամիության արտաքին սահմանների անվտանգությունը»,- ասել է Մերկելը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Մոսկվան որևէ առնչություն չունի լեհ-բելառուսական ճգնաժամի հետ:

«Լարվածության աճն այդ սահմանին, որտեղ երկու կողմից կան լավ զինված մարդիկ, նկատի ունեմ՝ զինվորականներ, իհարկե, շատ վտանգավոր է և պետք է մտահոգի սթափ մտածող բոլոր եվրոպացիներին»,- ասել է Պեսկովը:

Լեհաստանը և Լիտվան հայտարարել են, որ Մինսկը պետական մակարդակով մարդկանց ապօրինի փոխադրում և շահագործում՝ թրաֆիքինգ է կազմակերպում:

XS
SM
MD
LG