Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր մեկնարկել է Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն անօրինական հատելու փաստով հարուցված գործի դատաքննությունը։ Նախկին նախագահը, սակայն, դատական նիստին ներկա չէ։
Վրաստանի պատիժների իրականացման պետական ծառայությունը հրաժարվել է ապահովել Սաակաշվիլիի մասնակցությունը դատական նիստին՝ պնդելով, որ նրա դատարան տեղափոխման ընթացքում՝ «հնարավոր են դեստրուկտիվ գործողություններ»։
Սաակաշվիլիի գործով դատավարությունն ուղեկցվում է Թբիլիսիի մի շարք հատվածներում կազմակերպված բողոքի գործողություններով և ոստիկանության հետ բախումներով։ Վերջին տվյալների համաձայն ցուցարարներից առնվազն 20-ը բերման են ենթարկվել ոստիկանություն՝ «պետական գերատեսչությունների շենքերը անօրինականորեն արգելափակելու համար»։