Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Բաքուն խախտել է 2014-ին գերության մեջ հայտնված Պետրոսյանի ու Խոջոյանի կյանքի իրավունքը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Հայաստանի Տավուշի մարզի երկու բնակիչների՝ Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով վճիռներ է հրապարակել։

Ստրասբուրգյան դատարանը վճռել է, որ երկու դեպքում էլ խախտվել են հայ գերիների կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու և ազատության, անձնական անձեռմխելիության իրավունքները։ Երկու դեպքում էլ դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին 40 հազարական եվրո վճարել տարիներ առաջ Ադրբեջանում հայտնված հայ քաղաքացիների իրավահաջորդներին։

77-ամյա Մամիկոն Խոջոյանը պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014 թվականին ու այնտեղ ենթադրաբար պահվել իշխանությունների կողմից ավելի քան մեկ ամիս: Նա մահացավ Հայաստանի իշխանություններին հանձնվելուց և տուն վերադառնալուց երկու ամիս անց:

Կարեն Պետրոսյանը ևս նույն թվականին էր գերի ընկել և ընդամենը մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Պետրոսյանը մահացել է սրտանոթային սուր անբավարարությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG