Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկնարկել է «հակակորոնավիրուսային» մեկշաբաթյա արձակուրդը


Ռուսաստանում մեկնարկել է կառավարության կողմից հայտարարված ոչ աշխատանքային շաբաթը, որի նպատակն է նվազեցնել Covid-19-ի տարածումը երկրի տարածքում։ Ռուսաստանյան իշխանությունների նման որոշման դրդապատճառը երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերի աննախադեպ աճն է։

Վերջին 24 ժամերին երկրի տարածքում Covid-19-ի 40 հազար նոր դեպք է արձանագրվել, վարակի հետևանքով 1155 մարդ է մահացել։ Վերջին մեկ օրում հայտնաբերված վարակակիրներից միայն 7 հազարը, ըստ պաշտոնական աղբյուրների, հայտնաբերվել են Մոսկվայում։

Ռուսաստանի մայրաքաղաքում ոչ աշխատանքային օրերը մեկնարկել են հոկտեմբերի 28-ին, փակ են խանութների մեծ մասը և հասարակական սննդի կետերը, 60-ն անց քաղաքացիները տնից կարող են դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG