Մատչելիության հղումներ

Էրդողանը վերջին պահին չեղարկել է այցը Գլազգո


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Գլազգոյում մեկնարկած կլիմայական փոփոխությունների համաժողովին։

Այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։ Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ընդունող կողմը հրաժարվել է բավարարել թուրքական պատվիրակության անվտանգության ապահովմանը վերաբերող Անկարայի պահանջները։

«Երբ մեր պահանջներին չընդառաջեցին, մենք որոշեցինք Գլազգո չմեկնել», - Հռոմից վերադարձի ճանապարհին` օդանավում հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով, սակայն, թե խոսքը ինչ պահանջների մասին էր։

XS
SM
MD
LG