«Իրանի արտգործնախարարությունը չի դադարեցնում Ադրբեջանի դեմ ուղղված զրպարտչական արշավը», -այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։
Մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցի՝ սիրիացի զինյալներին վերաբերող հատվածը, Աբդուլաևան նշել է․ - «44-օրյա պատերազմի ընթացքում մենք հայտարարել ենք և այսօր էլ վերահաստատում ենք մեր այդ հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չկան և չեն եղել»։
«Զարմանալի է, որ պատերազմի ժամանակ Իրանը նման մեղադրանքներ չէր հնչեցնում», -հավելել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։