Մատչելիության հղումներ

Խաթիբզադե․ «Ադրբեջանից մեր սպասելիքները չեն արդարացել»


Իրանը չի փակել իր օդային տարածքը Ադրբեջանի համար, այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Մենք երբեք չենք փակել օդային տարածքն Ադրբեջանի առջև։ Ցամաքային սահմանը ևս բաց է, կապ գոյություն ունի, և տեղաշարժը չի դադարել», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը՝ մեկ անգամ ևս նշելով, որ Բաքուն և Թեհրանը «երրորդ երկրներին չպետք է թույլ տան ազդել իրենց հարաբերությունների վրա»։

Դրա հետ մեկտեղ Խաթիբզադեն նշել է, որ իրանական կողմն իր մտահոգությունները փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին։

«Որոշ հարցերում և խնդիրներում, սակայն, Ադրբեջանից մեր սպասելիքները չեն արդարացել», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

XS
SM
MD
LG