Մատչելիության հղումներ

Արցախում մատուցվել է հոգեհանգստյան կարգ


Արցախում մատուցվել է հոգեհանգստյան կարգ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Նախագահ Արայիկ Հարությունյանը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ մասնակցել են հոգեհանգստյան կարգին, այնուհետև քայլերթ է կատարվել դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Այսօր արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի տարելիցն է:

Ըստ պաշտոնական տվյալների` հայկական կողմից 3 հազար 781 մարդ է զոհվել այս պատերազմում, մինչ օրս ադրբեջանական գերության մեջ են հայեր, վերադարձել են 108-ը, 253 անձ համարվում է անհետ կորած:

Ժամը 11-ին Հայաստանում, Արցախում մեկ րոպե լռություն հայտարարվեց:

Ադրբեջանում այսօր` սեպտեմբերի 27-ը պաշտոնապես նշվում է որպես Հիշատակի օր:

XS
SM
MD
LG