Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին, ասված է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
«Խորապես ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին», - գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը։
Հաղորդագրությանը կից դեսպան Թրեյսիի «Եռաբլուր» պանթեոն այցի տասնյակ լուսանկարներ են հրապարակվել։