Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները չեն խափանում ռուսաստանյան այցի հաջողության հեռանկարները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես չէի չափազանցնի այդ իրավիճակը», - նշել է Պեսկովը` շարունակելով, թե այնուամենայնիվ, Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, որի հետ ունեն բավականին զարգացած հարաբերություններ և այդ զարգացած հարաբերությունների ֆոնին` նաև տարաձայնություններ:
Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, թե Թուրքիան Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմ է հանդես գալիս և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը։
Ըստ Կրեմլի խոսնակի` նման հայտարարությունները «ընդամենը մի փոքր տհաճ հետք են թողել»:
Պեսկովը նաև հայտնել է, որ իրավիճակը սիրիական Իդլիբում Պուտինի և Էրդողանի բանակցությունների հիմնական թեման է լինելու:
Սպասվում է, որ երկու երկրների առաջնորդները կհանդիպեն հաջորդ շաբաթ: