Մատչելիության հղումներ

Կիևը Վաշինգտոնից ոչ թե խոսք է ակնկալում, այլ՝ գործ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Վաշինգտոնում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպմանն ընդառաջ Զելենսկին կոչ է արել Բայդենին՝ անմիջականորեն ներգրավել խաղաղության բանակցություններում՝ կարգավորելու ճգնաժամը Արևելյան Ուկրաինայում, ուր մարտական գործողությունները ռուս անջատականների հետ յոթերորդ տարին է՝ չեն դադարում։

«Մեզ անհրաժեշտ են ոչ թե խոսքեր, այլ՝ գործեր», - Բայդենի հետ հանդիպմանն ընդառաջ ասել է Զելենսկին։

Մինչ այդ՝ երեկ, երկու երկրների Պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել ռազմավարական համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։ Ըստ այդմ, Պենտագոնը պարտավորվել է նախապես համաձայնեցված 400 միլիոն դոլար տարեկան օժանդակությունն ավելացնել ևս 60 միլիոնով։

Օգնության այդ փաթեթում ներառված են արդիական մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ հակատանկային հրթիռային համակարգեր։

«Ռուսաստանի ակտիվացումը Ուկրաինայի սահամանների երկայնքով ցույց տվեց Ուկրաինայի անվտանգային համակարգի բացերը, որոնք անհրաժեշտ է հապշտապ լրացնել», - նախօրեին հայտարարել է Սպիտակ տունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG