Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 31-ին կհանդիպեն Վաշինգտոնում:
Նախնական պայմանավորվածության համաձայն, դա պետք է տեղի ունենար մեկ օր շուտ՝ օգոստոսի 30-ին: Ըստ Ուկրաինայի արտգործնախարարության, հանդիպման մեկօրյա հետաձգումը կապված է Միացյալ Նահանգներ Զելենսկու կատարելիք այցի ծրագրի ընդարձակման հետ:
«Նախագահների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին, մենք ԱՄՆ-ի հետ համաձայնեցրել ենք այդ հարցը»,- տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան: