Մատչելիության հղումներ

Աշրաֆ Ղանին արդարանում է Աֆղանստանից փախուստի դիմելու համար


Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, Արաբական Միացյալ Էմիրություններ, 18 օգոստոսի, 2021թ.
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, Արաբական Միացյալ Էմիրություններ, 18 օգոստոսի, 2021թ.

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին արդարացրել է հայրենիքից հեռանալու որոշումը:

Նա գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ ասել է, թե լքել է Աֆղանստանը երկրում արյունահեղությունը կանխելու համար:

Ղանին ենթարկվել է խիստ քննադատության երկրից փախուստի դիմելու համար այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ թալիբները գրավում են մայրաքաղաք Քաբուլը:

Ղանին կտրականապես հերքել է Աֆղանստանից իր հետ մեծ գումար դուրս հանելու մասին ասեկոսեները:

«Իմ բոլոր արևմտյան գործընկերներն ինձ ասել են, որ եթե ես չհեռանամ, իրավիճակն էլ ավելի կվատթարանա, և իմ մնալը կարող է պատերազմ հրահրել, սակայն ես վճռեցի պատասխանատվություն դրսևորել իմ ժողովրդի հանդեպ: Ես չէի ուզում, որ մեզ մոտ սկսվի այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում կամ Եմենում: Եթե ես մնայի, կենթարկվեի մահապատժի»,- ասել է Ղանին:

Տվյալ պահին հազարավոր մարդիկ, այդ թվում` օտարերկրացի դիվանագետներ, արտասահմանյան կազմակերպությունների աշխատողներ և շարքային աֆղանստանցիներ փորձում են հեռանալ Աֆղանստանից:

Թալիբները փակում են օդակայան տանող ճանապարհները: Աֆղանստանում մնացել են մոտ 4 և կես հազար ամերիկացի զինծառայողներ: Նրանց հիմնական առաջադրանքը Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդակայանի պաշտպանությունն է և մարդկանց տարհանման անվտանգության ապահովումը:

XS
SM
MD
LG