Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հաղորդում է Ղարաբաղում հրադադարի խախտման նոր դեպքի մասին


Ռուս խաղաղապահն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահն Արցախում, արխիվ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ղարաբաղում հրադադարի խախտման նոր դեպքի մասին։

Ըստ այդ հաղորդագրության, օգոստոսի 16-ին՝ երեկոյան 9-ին Շուշա (Շուշիի) շրջանում «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև փոխհրաձգություն է արձանագրվել», որը շարունակվել է մոտ 15 րոպե։ Ռուսական խաղաղապահ առաքելության աջակցությամբ միջադեպը հարթվել է, տուժածներ չկան, հայտարարում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Հաղորդագրությունը, սակայն, չի հստակեցնում՝ որ կողմն է առաջինը խախտել հրադադարը։

Ղարաբաղում նոյեմբերի 9-ից հաստատված հրադադարի խախտման մասին ռուսական կողմը հաղորդել էր նաև անցած շաբաթ․ նախորդ հաղորդագրության մեջ ՌԴ պաշտպանության նախարարությունն արձանագրել էր, որ Ադրբեջանի զինուժն է հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառել Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

«Ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շտաբերի հետ», - հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։

XS
SM
MD
LG