Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը օգոստոսի 9-ի փոխհրաձգության հետաքննություն է իրականացնում


Ռուս խաղաղապահն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահն Արցախում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե հետաքննություն է իրականացնում երկու օր առաջ Շուշիի մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգության շուրջ, որը Ղարաբաղում հրադադարի խախտման թերևս ամենալուրջ միջադեպն էր նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններից ի վեր։

«Օգոստոսի 9-ին Շուշա բնակավայրի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ռուս խաղաղապահների ջանքերով կրակը դադարեցվել է, տուժածներ չկան։ Այս փաստի առթիվ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ հայկական ու ադրբեջանական կողմերի հետ», - հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG