Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեռնափոխադրումներով զբաղվող ռուսաստանյան ընկերություններին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:
«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքի նկատմամբ, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ», - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը միաժամանակ կարևորել է, որ Ղարաբաղի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ: