Վրաստանում հավատարմագրված դեսպանները հորդորել են քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Սոցիալական արշավին միացել են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության, Իտալիայի ու Ճապոնիայի դիվանագետները:
«Կանգնեցրեք COVID-19֊ը, պատվաստվեք` Ձեզ ու ձեր հարազատներին պաշտպանելու համար», - հորդորել են նրանք համատեղ հայտարարությամբ:
Այսօր Վրաստանում գրանցվել է հիվանդացության ամենաբարձր թիվը՝ անցած մեկ շաբաթվա մեջ. մեկ օրում վարակվել է 6 հազար 208 մարդ, մահացել` 47֊ը:
Մասնագետների խոսքով, վարակի սրընթաց տարածման պատճառը նոր` «դելտա» շտամն է, որ նախորդներից առնվազն երկու անգամ ավելի արագ է փոխանցվում: Այս ֆոնին Վրաստանում լիովին պատվաստվել է չափահաս բնակչության 6,4 տոկոսը, 15 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: