ԱՄՆ դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են Քաբուլի օդանավակայան, իսկ ամերիկյան զինվորականներն ապահովել են օդանավակայանի տարածքի անվտանգությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Այսօր՝ օգոստոսի 16 -ին, Վաշինգտոնը պատրաստվում է իր դիվանագետներին և այլ քաղաքացիների, աֆղան քաղաքացիական անձանց, ովքեր օգնել են ամերիկացիներին պատերազմի ժամանակ, տեղեփախել ԱՄՆ:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը օգոստոսի 15 -ին հաստատեց՝ «դեսպանատան բոլոր աշխատակիցների անվտանգ տարհանումն ավարտված է»:
Պետքարտուղարությունն ու Պենտագոնն ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել էին, որ քաղաքացիական և ռազմական թռիչքները կմեկնարկեն օգոստոսի 16-ին և կշարունակվեն առաջիկա օրերին:
Աֆղանստանում իշխանությունը փոխանցվում է թալիբների առաջնորդ Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարին։ Անցումային կառավարությունը կգլխավորի ներքին գործերի նախկին նախարար, պաշտոնաթող գեներալ Ալի Ահմադ Ջալալին:
Երեկ հաղորդվեց, որ «Թալիբան»-ի զինյալներն մի շարք ուղղություններից միաժամանակ մուտք են գործել Աֆղանստանի մայրաքաղաք։