Մատչելիության հղումներ

Եվրամիությունում հետազոտելու են կորոնավիրուսի դեմ վակցինաների հնարավոր կողմնակի ազդեցությունը


Կորոնավիրուսի Pfizer-BioNTech և Moderna ընկերությունների պատվաստանյութերը, արխիվ
Կորոնավիրուսի Pfizer-BioNTech և Moderna ընկերությունների պատվաստանյութերը, արխիվ

Եվրամիությունը պետք է ուսումնասիրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի, մասնավորապես, Pfizer և Moderna ընկերությունների արտադրած դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցությունների հարցը:

Դեղամիջոցների եվրոպական գործակալության այդ հայտարարությունից հետո Pfizer-ի և Moderna-ի բաժնետոմսերի գինը բորսաներում անկում է գրանցել:

Վակցինաների հնարավոր կողմնակի ազդեցությունների թվում են երիկամների բորբոքումը և տարբեր ալերգիաներ:

Pfizer-ը Եվրոպայում կորոնավիրուսի դեմ վակցինա մատակարարող առաջատարն է, Եվրոպայում ներարկվել է այդ տեսակի պատվաստանյութի 330 միլիոն դեղաչափ, իսկ Moderna-ի արտադրանքի 43 միլիոն դեղաչափ է ներարկվել:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը պետք է հետազոտի նաև AstraZeneca և Johnson & Johnson ընկերությունների արտադրած վակցինաների հնարավոր կողմնակի ազդեցությունը:

Թե՛ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, թե՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միաձայն պնդում են, որ օգուտը վակցինաներից անհամեմատ ավելի մեծ է, քան հնարավոր կողմնակի հետևանքները:

XS
SM
MD
LG