Մատչելիության հղումներ

Օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է ավելի քան194 հազար պատվաստում


COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ` կատարվել է 194 հազար 902 պատվաստում, որից առաջին դեղաչափ`132 հազար 529, երկրորդ դեղաչափ` 62 հազար 373։

Նախարարությունը հիշեցնում է՝ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Անցած շաբաթավերջին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով առանձին վիճակագրություն է վարվում, թե պատվաստվածներից քանիսն են Հայաստանի քաղաքացի, քանիսը՝ արտերկրի։ Վիճակագրությունը, սակայն, վարվում է հուլիսի 15-ից։ Այդ օրվանից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ, նախարարի փոխանցմամբ, պատվաստվել է 58 հազար 108 անձ, որոնց շուրջ 96 տոկոսը կամ 56 հազար 10 եղել են Հայաստանի քաղաքացիներ։

Հայաստանում պատվաստումային գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ից։

XS
SM
MD
LG