Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Արցախի նախագահի հետ


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Երեկ երեկոյան կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են «իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

Հիշեցնենք՝ Երևան ժամանած Արցախի նախագահին երեկ հյուրընկալել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

XS
SM
MD
LG