Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը կոչ է անում հավելյալ օգնություն հատկացնել Լիբանանին


Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ

Հռոմի Պապն այսօր՝ աղիների վիրահատությունից մեկ ամիս անց, առաջին ուղերձն է հղել հավատացյալներին՝ կոչ անելով հավելյալ օգնություն հատկացնել Լիբանանին։

«Հորդորում եմ միջազգային հանրությանը՝ օգնել հստակ քայլերով և ոչ միայն խոսքով», - ասել է 84-ամյա քահանայապետը Լիբանանում տեղի ունեցած պայթյունների տարելիցին։

Ուղիղ մեկ տարի առաջ Բեյրութի նավահանգստում պայթել էին ամբարված 2750 տոննա ամոնիումի նիտրատի պարկերը, զոհվել էր ավելի քան 200 մարդ, հազարավորները վիրավորվել էին, երկիրն է'լ ավելի էր ընկղմվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամի մեջ։

«Լիբանանցիներից շատերը կորցրել են ապրելու ցանկությունը, դոնորները պետք է օգնեն այդ երկրին վերածնվել», - հայտարարել է Ֆրանցիսկոսը՝ աջակցություն հայտնելով Լիբանանի համար 350 միլիոն դոլարի աջակցություն հանգանակելու Ֆրանսիայի նախագահի ծրագրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG