Մատչելիության հղումներ

ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն թիրախային կրակ է արձակել սնունդ տեղափոխող մեքենայի վրա


Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմաբ` ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 31-ին` ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես, ըստ ՊՆ-ի, թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:

«Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո», - հաղորդում է ռազմական գերատեսչությունը։

Իրավիճակը սահմանին լարված է օրեր շարունակ. հուլիսի լույս 28-ի գիշերը առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ միայն այսօր, այլև նախորդ օրերին հաղորդել է հրադադարի խախտումների մասին, ադրբեջանական կողմը հերքում է այդ տեղեկությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG