Մատչելիության հղումներ

Մոսկվան մեկ միլիոն դոլար է հատկացնում տարբեր երկրներում լրագրողական կրթության, ապատեղեկատվության դեմ պայքարի համար


Մոսկվան մեկ միլիոն դոլար է հատկացնում առաջիկա չորս տարիների ընթացքում ԱՊՀ տարածքում, Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում «լրագողական կրթության ու էթիկայի մակարդակը բարձրացնելու, ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարելու համար»: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։

Գումարը փոխանցվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաղորդակցությունների զարգացման միջազգային ծրագրին, նախաձեռնությունների իրագործումն էլ վստահվելու է ռուսական լրատվամիջոցներին ու լրագորղական միություններին։

Մինչդեռ նույն Ռուսաստանում մի շարք անկախ պարբերականներ ու հետաքննական լրագրությամբ զբաղվող կառույցներ ներառվել են «օտարերկրյա գործակալների» ցանկում, մեկն էլ որակվել է որպես ոչ ցանկալի կազմակերպություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG