Մատչելիության հղումներ

Բլինքեն․ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել»


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել, այսօր Քուվեյթ կատարած այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հավելել է. «Միացյալ Նահանգները բարի կամք է դրսևորել՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալ միջուկային համաձայնագրի կատարմանը։ Այժմ, սակայն, գնդակը Իրանի դաշտում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG