Մատչելիության հղումներ

Ռոհանի․ «Իրանը կարող է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 90 տոկոսի»


Իրանն անհրաժեշտության դեպքում կարող է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 90 տոկոսի, այսօր Թեհրանում հրավիրված կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։

«Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը կարող է ուրանի հարստացման ծավալները հասցնել 20 կամ 60 տոկոսի։ Իսկ եթե մեր ռեակտորներին անհրաժեշտ լինի 90 տոկոսով հարստացված ուրան, դա էլ է հնարավոր», - հայտարարել է առաջիկա շաբաթներին նախագահի նստավայրը լքել պատրաստվող Հասան Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG