Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերիներ դատապարտվել են ազատազրկման


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ևս 13 հայ ռազմագերիների է այսօր դատապարտել 6 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով «ահաբեկչության, անօրինական զենք պահելու և պետական սահմանն անօրինականորեն հատելու համար»։

Ադրբեջանական դատարանի որոշմամբ, Հայաստանի քաղաքացիներն իրենց պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմի բանտում, պատժաչափի ավարտից հետո էլ կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից։

Հայաստանցի զինվորականները գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից ավելի քան մեկ ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մերձակայքում։

XS
SM
MD
LG