Մատչելիության հղումներ

Առավոտյան հրադադարը կրկին խախտվել է սահմանի Գեղարքունիքի հատվածում, հայ զինծառայող է վիրավորվել


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական դիրքում, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական դիրքում, արխիվ

Այսօր ժամը 8։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

«Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող», - ասված է հաղորդագրությունում։

Ժամը 9։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր գիշերը ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական կողմն է խախտում հրադադարը, իրենք պատասխան կրակ են բացում։

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

XS
SM
MD
LG