Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Թուրքիայի և Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդների որոշումը` բացել Վարոշան


ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ դատապարտել է Թուրքիայի և Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդների որոշումը` բացել կղզու լքված հանգստավայրերից մեկը` Վարոշան, որը թուրքական բանակի ներխուժումից հետո համարվում է չեզոք գոտի:

Անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ վերանայել այդ ծրագիրը: Ավելի վաղ թուրքական կողմից այդ քայլը դատապարտել էին Կիպրոսի` միջազգայնորեն ճանաչված հունական կառավարությունն ու արևմտյան երկրները, այդ թվում` Միացյալ Նահանգները:

1974 թվականին` թուրքական բանակի ներխուժումից հետո, Վարոշայում ապրող մոտ 17 հազար հույներ ստիպված էին լքել իրենց բնակավայրը: Տասը տարի անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը արձանագրել էր` Վարոշան պետք է անձեռնմխելի մնա մինչև կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը, բացի այդ` պահանջել այն հանձնել ՄԱԿ-ի կառավարմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG