Մատչելիության հղումներ

Լիվերպուլը հանվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից


Անգլիական Լիվերպուլը հանվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից․ միջազգային կառույցը նման որոշում է ընդունել, երբ քաղաքի իշխանությունները լայնածավալ շինարարություն են սկսել ափամերձ տարածքներում:

«Դրանք խաթարում են նավահանգիստների երբեմնի տեսքն ու հմայքը», - հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ն։

Անգլիայի ամենահին քաղաքներից մեկը մշակութային ժառանգության ցանկում էր 2004 թվականից՝ Չինական պատի, Պիզայի աշտարակի ու Թաջ Մահալի կողքին։ Դա հնարավորություն էր տալիս Լիվերպուլին հավելյալ ֆինանսավորում ստանալ ՄԱԿ-ից՝ հուշարձանների պահպանության համար։

Մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ն միայն երկու դեպքում էր նման որոշում ընդունել՝ 2007-ին ցանկից դուրս էր թողնվել Օմանի վայրի բնության արգելանոցը՝ զանգվածային որսագողության ու կենդանիների ոչնչացման դեպքերից հետո, ապա՝ Դրեզդենում գտնվող Էլբայի հովիտը, երբ 2009-ին գետի ափին հսկայական տրանսպորտային կամուրջ էր կառուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG