Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել


Պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը, հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում», - շեշտում է Արտգործնախարարությունը` անդրադառնալով Երասխ բնակավայրին հարող հատվածում գրանցված միջադեպին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը, ըստ Արտաքին գործերի նախարարության, կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

Այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը, հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

XS
SM
MD
LG