Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 71-ով, բուժվածներինը՝ 73-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Armenia-Ambulance and Lusavorich hospital,Yerevan,undated
Armenia-Ambulance and Lusavorich hospital,Yerevan,undated

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 71-ով՝ հասնելով 226 հազար 459-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 73-ով և հասել 217 հազար 731-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 516 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 238 հազար 211-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 547-ի, ևս 1108 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 73 մարդ։

XS
SM
MD
LG