Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 150-ով, բուժվածներինը՝ 97-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 5553 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ առողջացել է 97 քաղաքացի, գրանցվել է մահվան ևս 2 դեպք:

Այսպիսով՝ հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 հազար 285 դեպք, որոնցից 217 հազար 587-ն` առողջացած, 4542-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 230 հազար 65 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1106 է:

COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 3050 պացիենտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG