Մատչելիության հղումներ

Եթե զորքը 4 հազարից ավելի զոհ է տալիս, որի գրեթե կեսը մարտի դաշտում է թողնում, այդ զորքը չի կառավարվել, շեշտում է Սամվել Բաբայանը


Հատկապես 44-օրյա պատերազմից հետո վերստին քննարկումների առարկա դարձավ հայկական Զինված ուժերում տասնամյակներով ձևավորված իրավիճակը, կառավարման որակը, որի մեղմ ասած բացթողումներին ականատես եղանք պատերազմի ընթացքում:

Այս թեմաների շուրջ Հրայր Թամրազյանը զրուցել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Պարոն Բաբայան, նաև հիմա արդեն քննություն է ընթանում, և այդ թվում մենք տեսնում ենք՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի նկատմամբ գործ է հարուցվել ռազմական գաղտնիքներ հրապարակելու մեղադրանքով: Գեներալը հերքում է, ասում է՝ «ես գաղտնիք չեմ հրապարակել, ես գիտեմ ինչ է գաղտնիքը, և ինչ որ ասել եմ, գաղտնիք չի եղել»: Ի դեպ, դեռևս անցած տարվա նոյեմբերին էր արդեն՝ Պաշտպանության բանակը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, մեղադրեց հենց դրանում, որ ինքը գաղտնիքներ է հրապարակում: Ի՞նչ կարող եք ասել, որքա՞ն սա վնասակար էր բանակի համար:

Սամվել Բաբայան. – Ես ինձ թույլ չեմ տա մտնեմ քննության էդ պրոցեսի մեջ, բայց երկու բառով ասեմ, որ ես իմ ելույթներում մի քանի անգամ շեշտել եմ, ես ինքս տեղյակ չեմ՝ էդ «Իսկանդեր»-ով կրակել ե՞ն, թե՞ չեն կրակել, պե՞տք էր խոսել դրա մասին, թե՞ չէ:

«Ազատություն». – Մեծ սկանդալի պատճառ դարձավ:

Բաբայան. – Այսինքն՝ ես գտնում եմ, որ պետք չէր, գտնում եմ, որ գեներալ-գնդապետը իրավունք չուներ նման թեմա շոշափել, կամ...

«Ազատություն». – Կամ՝ Սու-30-ները, ասում են, գնել են, բայց առանց զինամթերքի, դա արդեն գնումների կոնկրետ մանրամասներ են:

Բաբայան. – Մի շարք այլ խնդիրներ կան: Ես նոր ասացի՝ շտաբի պետերը բոլորը հերթականությամբ մեղավոր են, ովքեր իրենց տարիներին ծառայել են, էդ զինվորը փամփուշտ չի կրակել, բայց հետո մոբի ռեսուրս է դառել, հետո գնացել է առաջին գիծ, չի իմացել՝ որ վաշտում է, որ գումարտակում է, որ ջոկում պիտի ծառայի... Շատ մեղադրանքներ կան, ես չգիտեմ՝ ում ինչ են մեղադրանք տվել, ինչ ուղղությամբ են տանում:

«Ազատություն». – Ասենք՝ հրամանատարը լքել է իր զինվորներին, և նրանք գերի են ընկել:

Բաբայան. – Եթե զորքը 4 հազարից ավել զոհ է տալիս, դրա ուղիղ համարյա թե կեսը՝ 1700-ը մարտի դաշտում է թողնում, էդ զորքը չի կառավարվել, չի ղեկավարվել՝ դրա մասին է խոսում: Հիմա բոլորը բոլորի վրա են գցում, [...], ասում եմ՝ դե հիմի բերեք տեսնենք որ զորամասից են այդ 1700-ը, ինչ ուղղություններից և որ զորամասից են, և տեսնենք՝ այդ զորամասի հրամանատարին ժամանակին ով է նշանակել այդ պաշտոնին, ով է նրա առաջխաղացումը ապահովել, էդ մարդը կոմպետենտ է եղե՞լ՝ էդ բրիգադայի հրամանատարը լինի, էդ կորպուսի, էդ գնդի, էդ, չգիտեմ, և այլն: Իսկույն պարզվելու է մեղավորությունը:

«Ազատություն». – Այսինքն, այն, որ նշանակում են մեկին, պաշտոն՝ ռազմական, զինվորական բարձր պաշտոն են տալիս, չեն մտածում այդ պահին, որ այս մարդը, ի վերջո, ռազմի դաշտում ղեկավարելու է մի ամբողջ...

Բաբայան. – 5 հազար մարդ, կորպուսի հրամանատար ես՝ 5-7 հազար մարդ, ասենք, քո ենթակայության տակ է լինելու, վաղն էլ, պատերազմող երկիր, պատերազմը սկսվել է, պետք է պատասխանատվություն կրի, մարդը ունա՞կ է դա կատարելու, պատասխան կրելու, կազմակերպելու, և այլն, և այլն: Ես կասեի՝ ոչ: Իսկ ո՞վ է առաջարկել էդ անձին էդ պաշտոնին, ո՞վ է նշանակել՝ նախագահը, հրամանը ինքն է տալիս, ո՞վ է շտաբից նրան ներկայացրել էդ պաշտոնին, ո՞ւմ ժամանակ՝ Օնիկի, Արտակի, նույն Մովսես Հակոբյանի, նույն Խաչատուրովի, նույն Սեյրան Օհանյանի, ո՞ւմ ժամանակ են էդ մարդիկ էդ պաշտոնը զբաղեցրել, և ովքե՞ր են առաջադրել: Բայց, առաջին հերթին, ասում եմ՝ զոհերը, գերիների հարցը, մի հատ տեսնենք որ զորամասից են, որ գերի են ընկել, դա երևում է, չէ՞, [...], պարզ է լինելու՝ ով ով է:

Դրա համար, էս ամբողջը, որ ասում եմ՝ բում եք սարքել, ուզում եք դրա տակով պլստաք, չի կարելի էդ, տղերք, դա չի ստացվելու, սա էն դեպքը չի, էն ցավը չի, որ կարողանաք պլստաք՝ էստեղ պիտի կոնկրետ պատասխան տվող լինի, հերթականությամբ, մի՛ մարդ չի: Ասում եմ՝ եթե դու մաքուր ես, պետք չի գոռգոռալ, չգիտեմ, բան անել, հիմա քննությունը գնում է՝ գնա քո բացատրությունը տուր, ապացուցիր քո ճշմարտությունը:



Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG