Մատչելիության հղումներ

Մոսկվան «սերտ շփումների մեջ է շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ Ղարաբաղում իրավիճակի կայունացման շուրջ»


Ռուսաստան - Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ելույթ է ունենում Մոսկվայում անցկացվող համաժողովում, 21-ը մայիսի, 2021թ.
Ռուսաստան - Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ելույթ է ունենում Մոսկվայում անցկացվող համաժողովում, 21-ը մայիսի, 2021թ.

Ռուսաստանը սերտ շփումների մեջ է շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ Ղարաբաղում իրավիճակի կայունացման շուրջ, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Այս շարքում Դմիտրի Պեսկովը հիշատակել է ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան։

«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային լոգիստիկային, իրավիճակի հարթմանն ընդհանուր առմամբ, ու պետք է բացառի ինչ-ինչ տարրեր, որոնք կարող են առիթ դառնալ լարվածության աճի համար», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

XS
SM
MD
LG