Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին:
«Կողմերը մտքեր կփոխանակեն Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակի և Անդրկովկասում կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումների շուրջ», - ասել է Զախարովան: