Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ներառված է այն հարցերի ցանկում, որոնք Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկելու են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված իրենց հանդիպման ընթացքում:
«Երկու առաջնորդները կունենան լայն և ընդգրկուն օրակարգ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպիսին են՝ Արևելյան Միջերկրականը, Սիրիան, Իրանը, Լեռնային Ղարաբաղը», - երեկ կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա նշել է, որ Բայդենը լավ է ճանաչում Էրդողանին, և երկու երկրների ղեկավարները հույս ունեն օգտագործել այս հնարավորությունը՝ անդրադառնալու հարաբերությունների բոլոր կողմերին:
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Բրյուսելում կանցկացվի հունիսի 14-ին։