Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են սերտորեն համագործակցել ռազմատեխնիկական ոլորտում՝ ըստ նախապես հաստատված ծրագրի, «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
«Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, Հայաստանը ՀԱՊԿ մեր դաշնակիցն է, վաղուց արդեն հաստատված են հարաբերություններ։ Մենք ունենք նախապես հաստատված ծրագրեր, և դրանք իրագործվում են», - ասել է Դաշնային ծառայության ղեկավարը։ Այլ մանրամասներ Շուգաևը չի հայտնել։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունը հայտարարել էր, թե պատրաստվում է արդիականացնել բանակը՝ Ռուսաստանի հետ։ Շաբաթներ առաջ հաղորդվել էր, որ այդ նպատակով առաջիկայում Երևան է ժամանելու Ռուսաստանի զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակություն։