Մատչելիության հղումներ

Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ կառուցել, ասում է Արմեն Գրիգորյանը


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ կառուցել, հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը РИА “Новости” լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներն անցկացվելու են Ռուսաստանի աջակցությամբ։

«Մեր տեսանկյունից՝ Ռուսաստանի Զինված ուժերի բարեփոխումները վերջին 12 տարիներին ամենահաջողվածներից են․ բանակի արդիականացումը և օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունն օգնեցին Ռուսաստանին շարունակել ունենալ աշխարհում ուժեղագույն բանակներից մեկը։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հզոր Հայկական բանակ», - ասել է Գրիգորյանը։

«Մենք գնելու ենք լավագույն զենքը, և ձեզ հայտնի է՝ որ երկիրն է առաջատարն այդ բնագավառում։ Միաժամանակ, մենք պլանավորում ենք հետագայում էլ ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը», - նշել է ԱԽ քարտուղարը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էր հայտարարել, որ Արցախում ռազմական գործողություններից հետ երկիրը բանակի բարեփոխումներ է իրականացնում, օպտիմալացնում է Զինված ուժերի թվակազմը, անցնում սպառազինության և զինտեխնիկայի նոր համակարգերի, նշում է ռուսաստանյան լրատվամիջոցը։

XS
SM
MD
LG