ԵԱՏՄ երկրների առաջնորդները համաձայնել են համատեղ միջոցառումներ մշակել «երրորդ երկրների պատժամիջոցային քաղաքականության դեմ», առաջարկը ներկայացրել է Բելառուսը՝ միության առաջնորդների այսօրվա նիստում։
«Եթե մենք միություն ենք, ուրեմն պետք է ճկուն կերպով և ամենակարևորը՝ արդյունավետորեն արձագանքենք արտաքին ուժերի մարտահրավերներին, առաջին հերթին՝ պատժամիջոցներին», - ըստ պաշտոնյաների, ասել է Լուկաշենկոն։
ԵԱՏՄ անդամ 5 պետություններից այս պահին միայն Ռուսաստանն ու Բելառուսն են արևմտյան պատժամիջոցների տակ։ Մոսկվան՝ Ղրիմը բռնակցելու, ամերիկյան ընտրություններին միջամտելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար, Բելառուսը՝ հակաժողովրդավարական կառավարման, անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրությունների և դրանից հետո ցուցարարների դեմ սկսված բռնությունների համար։