Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները COVID-19 սերտիֆիկատի համակարգ կմշակեն, որով եվրոպացիները կարող են ճամփորդել միության տարածքում


Պատվաստում կորոնմավիրուսի դեմ, արխիվ
Պատվաստում կորոնմավիրուսի դեմ, արխիվ

Եվրամիության անդամ երկրները համաձայնել են հատուկ համակարգ մշակել, որով եվրոպացիները կարող են անարգել ճամփորդել միության տարածքում։ Այն կկոչվի COVID-19 սերտիֆիկատ և կհավաստի, որ ճանապարհորդը կամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, կամ՝ վարակվել և ապաքինվել, կամ՝ թեստը բացասական է եղել։

Ըստ Եվրախորհրդարանի, այս հավաստագիրը կճանաչվի ԵՄ անդամ բոլոր երկրների, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի կողմից։

Ակնկալվում է, որ նորամուծությունն ուժի մեջ կմտնի մինչև հուլիսի 1-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG